17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ.Ինչո՞ւ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ կունենա ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA) ղեկավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչների եւ ոլորտի այլ պատասխանատուների հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն գյուղատնտեսության բնագավառում Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը եւ ամերիկացի գործընկերների հետ հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: Քննարկվելիք հիմնական թեմաները կլինեն բրուցելյոզի ազգային ծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքները, գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների, ինչպես նաեւ կենդանիների համարակալման ու հաշվառման ծրագրերի մշակումը, կենդանիների հետագծելիության համակարգերի մշակումն ու ներդրումը, Հայաստանում վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, խորհրդատվական համակարգի հզորացումը:

Այցի ընթացքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ձկնաբուծության բնագավառում ջրախնայողական համակարգերի ներդրման, գյուղական տարածքներում արժեշղթաների եւ կոոպերատիվների զարգացման եւ այլ ծրագրեր:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ