04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանցի հեծանվորդը՝ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն

Հայկական սպորտի պատմության մեջ նոր էջ է գրվել. Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում «Սկրատչ» մրցաձեւում(40 կմ խմբակային մրցավազք) հայաստանցի 18-ամյա Էդգար Ստեփանյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Առաջին անգամ հայ հեծանվորդը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայում ու ի պատիվ Էդգար Ստեփանյանի՝ Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու ծածանվել Եռագույնը:

Մրցաշարում գերազանց  են հանդես եկել նաեւ մեր մյուս ներկայացուցիչները՝ Մհեր Մկրչյանն ու Պավել Ստեփանյանը: նախորդող շրջանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ՝  թիմը փայլուն աշխատանք է կատարել Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական հավաքի ընթացքում ու փաստորեն կարճ ժամանակում գոհացուցիչ արդունքի հասել: Հավաքականի հաղթանակի մեջ մեծ ներդրում ունի նաև թիմի մեխանիկ Արսեն Բորյանն իր գրագետ աշխատանքով:

Փայլուն հաղթանակի առթիվ մեր մարզիկներին շնորհավորել է Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ  Արման Սահակյանը, մաղթել նորանոր հաղթանակներ և հավաստիացրել, որ չեն բավարարվի միայն այս ձեռքբերումով, տեղում չեն դոփի և կբազմապատկեն ջանքերը՝ հաջորդ մրցաշարերին ևս պատշաճ մասնակցելու համար:

Հայաստանի հավաքականն իր վաստակած ոսկե մեդալով հայրենիք կվերադառնա այսօր՝ հուլիսի տասնութին, կեսգիշերին մոտ:

Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիա

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ