Ինչպես պաշտպանվել արևից
Ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանվելու համար պետք է կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման խորհուրդ տվեց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրվածքաբան Նազի Բարսեղյանը: Նա նշեց, որ արևայրուքից էլ պիտի զգուշանալ, քանի որ արևի ճառագայթների հետևանքով մաշկի տակ մեծ քանակությամբ մելանին նյութ է սկսում առաջանալ, ինչը հետագայում կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ:
Նրա խոսքով՝ նորմալ արևայրուք ստանալու համար անհրաժեշտ է արևի տակ գտնվելու հաջորդ օրը հատուկ միջոցներ քսել և այլն:
Արևահարվելու նշաններն են ջերմությունը, սրտխառնոցը, ճնշման անկումը, և այդ դեպքում էլ անհրաժեշտ է գտնվել ստվերում, դիմել բժշկի: