22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ես չէի ուզում հացադուլի նստել. Դավիթ Սանասարյան

«Լավ եմ, պինդ եմ, ինչպես որ վստահ սկսել եմ, այնպես շարունակում եմ: Մի քիչ շոգ է, բայց պինդ եմ ու կարողանում եմ դիմակայել»,-այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանն, ով երեկվանից հացադուլ է անում: Նա նշեց, որ սա իր պահանջը չէ Սերժ Սարգսյանին: «Ես չեմ ուզում, որ լինի Դավիթ Սանասարյանի պահանջը Սերժ Սարգսյանին, որովհետև սա Դավիթ Սանասարյանի անձնական խնդիրն է, սա ՀՀ քաղաքացիների խնդիրն է, ամեն մեկի, և նրանք պետք է գիտակցեն, որ պետք է մասնակից լինեն»,-նկատեց նա:

Հիշեցնենք՝ Դավիթը պայքարում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: «Ես չէի ուզում հացադուլի նստել, շատ դժվար եմ որոշումս կայացրել, որովհետև գիտեմ՝ ծնողներս ինչ վատ վիճակում են, մայրս հիմա էլ լավ չի զգում: Բայց ես հասկացա, որ շարժումը պետք է թանկացնել, մարդկանց պետք է խոսել, իսկ սա միջոց է, որ խոսեմ քաղաքացիների հետ: Նա հորդորեց իրեն քննադատողներին ծաղրելու փոխարեն դուրս գալ սոցիալական ցանցերից ու գալ Ազատության հրապարակ:

Դավիթը նաև նշեց, որ եթե հինգշաբթի օրը Ազատության հրապարակում հավաքվի անհրաժեշտ թվով մարդ, ապա ինքը հնարավոր է դուրս գա հացադուլից ու շարունակի պայքարը:

«Մենք նորից վերադառնալու ենք Բաղրամյան: Ես դա ձեզ ասում եմ»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ