Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց Ազատության հրապարակում
Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Ազատության հրապարակում հայտարարեց Սանասարյանը:
«Հացադուլ եմ հայտարարում, որն ուղղված չէ Հայաստանի իշխանություններին,այլ ուղղված է ՀՀ քաղաքացիներին: Հացադուլը շարունակելու եմ այնքան ժամանակ, մինչև այնքան մարդ հավաքվի Ազատության հրապարակում, որ Բաղրամյան 26 շարժվելուց կարողանանք դիմագրավել ոստիկանական պատնեշին»,-իր խոսքում ընդգծեց Դավիթ Սանասարյանը::
Հանրահավաքի ներկաներից շատերը բացասական արձագանքեցին Դավիթ Սանասարյանի այս որոշմանը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր՝ հուլիսի 6-ին, հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Ցուցարարներին ժամանակ էր տրվել մինչեւ 12:30-ը ինքնուրույն բացել պողոտան: Չնայած ոստիկանության հորդորներին՝ ցուցարարները նստել էին փողոցում եւ շարունակում էին նստացույցը: Ոստիկանական ուժերի թիվը Բաղրամյան պողոտայում 13:00-ի սահմանում կտրուկ ավելացավ, նրանք պողոտայում նստած ցուցարարների մեծ մասին ոտքերից բռնած, գրկած վիճակում բերման ենթարկեցին, մյուս մասին շղթա կազմած հեռացրին դեպի մայթ: Գործողության ընթացքում բերման ենթարկվեց 46 քաղաքացի: Այս պահին Բաղրամյան պողոտան բաց է, երթեւեկությունը վերականգնվել է: