ՀԿԾՀ-ն 75 միլիոն դրամով կտուգանի ՀԷՑ-ին
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 8-ին կայանալիք նիստում 75 միլիոն դրամով կտուգանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Հանձնաժողովի հուլիսի 8-ի նիստում նման որոշման նախագիծ է ներառված:
Տուգանքը պայմանավորված է ընկերության կողմից թույլ տրված մի շարք խախտումներով. մասնավորապես, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ Բազմաղբյուրի բնակիչներից մեկը 2014-ի դեկտեմբերին ՀԷՑ-ի հետ պայմանագիր է կնքել իր Սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու համար, սակայն Սպառման համակարգը մինչ օրս էլեկտրական ցանցին չի միացվել:
Հանձնաժողովի աշխատակազմը հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզել է, որ Ընկերությունը օրենք է խախտել, տեղեկացնում է ՀԿԾՀ կայքը: