Լեզվիդ պահպանություն արա
Լեզվիդ պահպանություն արա ու մի բազմապատկիր խոսքերդ: Ով խոսքերն է բազմապատկում, նա չի կարող մեղքից զերծ մնալ։
Շատախոսությունը կհեռացնի քեզանից Աստծո Հոգին։ Բարկացած մի խոսիր, ձայնդ մի բարձրացրու, մի ճչա ու մի խոսիր: Շրթունքներդ թող միշտ ճշմարտությունն ասեն: Բարի գործերի մասին, որ ուզում ես կատարել, երբեք մի ասա, կատարիր այն՝ նախապես չխոսելով դրա մասին։ Մի բազմապատկիր խոսքերդ, շատախոսությունը հեռացնում է քեզ Աստծուց: Իմաստուն եղիր, լռությամբ փակիր քեզ զրպարտողի բերանը։ Չար զրույցների սովորույթը ճանապարհ է չար գործերի:
Լռիր, երբ տեսնում ես, որ խոսքերիդ ուշադրություն չեն դարձնում: Լռությունը մեր Տիրոջ ընդօրինակումն է: Երբ ճանապարհորդում ես եղբայրների հետ, մի փոքր առանձնացիր նրանցից, որպեսզի պահպանես լռությունը: Փախիր լեզվի պատերազմից: Երբ նստած ես եղբայրների հետ, շատ մի խոսիր, իսկ երբ նրանց ինչ որ բան ես ուզում հարցնել, ապա հարցրու կարճ և խոնարհաբար: Քո խոսակցության առարկան միշտ թող լինեն Աստծո բարերարությունները, դրանով դու Նրա կողմից կարժանանաս ավելի մեծ օրհնությունների։ Եկեղեցում էլ երբեք չխոսես։
ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ