29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բարձրաստիճանների զավակները «բազառ» ունեն, որին խառնված են քրեական հեղինակություններ ու գեներալներ.ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով՝ նոր կոնֆլիկտ է հասունանում քրեական աշխարհում, և, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ ևս պատմության մեջ շոշափվում են բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ու ազգականների անունները: Այս անգամ իրադարձությունները պտտվում են Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի որդու Մհերի և Աժ՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի զարմիկի՝ Գևորի անունները: Մի կողմում Մհերն ու Գևորն են, մյուս կողմում՝ թաղային հեղինակության համարում ունեցող Քանաքեռցի Տույը:

Թերթի  տեղեկություններով՝ Վաչե Ղազարյանի որդին՝ Մհերը, և Սամվել Ալեքսանյանի զարմիկը՝ Գևորը, խնդիր են ունենում քաղաքացիներից մեկի հետ: Նա պաշտպանության նպատակով դիմում է թաղային հնղինակությանը՝ Տույին: Վերջինս քաղաքացու շահերի պաշտպանության շրջանակներում հեռախոսազրույց է ունենում Մհերի և Գևորի հետ, որոնք հայտնում են, որ իրեն դիմած անձնավորությունը սխալ է պահել իրեն, ուստի պետք է պատժվի: Տույն էլ փորձում է խնդիրը լուծել վկայակոչելով իր անձն ու հեղինակությունը: Սա զայրացնում է երիտասարդներին, որոնք կոպիտ ու վիրավորական բառերով հեռուն են ուղարկում Տույին: Վերջինս դնում է լսափողը և այլևս չի պատասխանում բարձրաստիճանների ազգականների զանգերին: Հասկանալով, որ պատմությանը կարող է իր դեմ շրջվել՝ Քանաքեռցին այս անգամ արդեն իր պաշտպանության հարցերով դիմում է գեներալ Հայկազ Բաղմանյանին և ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ