Արծվիկ Մինասյանը փաստաթղթեր է հրապարակել
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Facebook-ի իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ կապված «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի հետ և գրել.
«Սահմանադրական դատարան ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի պատշաճ ընթացքը ապահովելու համար երկար ժամանակ հետեւողականորեն ստեղծվում էին դիմումում արծարծված հարցերը հիմնավորող փաստաթղթեր:
Այս ժամանակահատվածում ձեռնարկված քայլերի արդյունքում այդպիսի փաստաթղթերի քանակն անցնում է 400 էջից:
Նկատի առնելով մեծածավալ քանակը բոլորը չենք կարող հրապարակել: Սակայն հուլիսի 7-ին ընդառաջ նպատակահարմար եմ գտնում հրապարակել ՀՀ դատական դեպարտամենտի գրավոր պատասխանը ներկայացված դիմումի վերաբերյալ, որտեղ պաշտպանվում է մեր դիրքորոշումը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ առաջիկա ժամերին Սահմանադրական դատարան է ներկայացվելու գրություն, որտեղ եւս մեկ անգամ պնդում ենք մեր պահանջները»: