Թալանչիների գլուխները, որ բռնեմ ջարդելու եմ /վիդեո/
«Տո ինչքան ուզում են թող էտքան էլ նստեն: Մարդ են էլի, լավ էլ գործ են անում»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: Գեներալի անդրադարձը Բաղրամյան պողոտայում իրականացվող նստացույցի առնչությամբ էր:
Հարցին, թե, իր կարծիքով, մինչև ե՞րբ կարող է այս իրավիճակը ձգվել. Բաղրամյան պողոտան մնում է փակ, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Դե ավելի լավ, թող մնա… Ժողովուրդ են, եկել են, հանգստանում են»:
Լրագրողի դիտարկմանը, թե հոսանքի թանկացման մեղավորները կպատժվե՞ն, գեներալը նախ հետաքրքրվեց, թե, մեղավորներ ասելով, ո՞ւմ նկատի ունենք, իսկ պարզաբանումից հետո, թե մեղավորները բոլոր նրանք են, ովքեր թալանել են և թալան թույլ տվել, արձագանքեց. «Այ դրանց գլուխները պտի ջարդվի: Որ բռնեմ` ջարդելու եմ»:
Մանրամասները` տեսանյութում: