Նիստն անցավ, ինչպես միշտ, փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով:
Վարչապետ Աբրահամյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ ավարտվեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի աշխատանքները: Մենք պարոն Սոկոլովի հետ ստորագրեցինք նիստի արձանագրությունը, որն ամփոփեց 15-րդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում հանժնաժողովի կողմից կատարված աշխատանքները և սահմանեց մոտ ապագայում մեր համագործակցության հիմնական ուղղությունները:Նիստի ընթացքում մենք քննարկեցինք հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշեցինք դաշնակցային համագործակցությունը հարստացնելու գործնական ուղղություններ: Քննարկված հարցերը վերաբերում էին էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներին:
Կցանկանայի նշել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը միտված համատեղ քայլերը և ջանքերը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ ընթացիկ տարում ստորագրել նաև միջկառավարական համաձայնագիր, որով կանոնակարգվում են հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցերը:
Նիստն անցավ, ինչպես միշտ, փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Մենք դրական ենք գնահատում կատարված աշխատանքը ու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հիմնականում ունեն անմիջական կիրառական նշանակություն մեր երկրների տնտեսությունների և տնտեսվարող սուբյեկտների համար: Հուսով եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն»:
Իր հերթին, պարոն Սոկոլովը նշել է.
« Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ևպարոն վարչապետին՝ իմ գործընկեր համանախագահողին, և նիստի բոլոր մասնակիցներին՝ կառուցողական ուարդյունավետհամագործակցության համար: Հայ-ռուսական համագործակցության շրջանակում մենք այսօր անցկացրեցինք միջկառավարականհանձնաժողովի 16-րդնիստը, բայց հանձնաժողովիաշխատանքնամենևինչիսահմանափակվումդինամիկևարդյունավետնիստերով: Իրականում մեր համագործակցության շրջանակում աշխատանքներիրականացվումենամեն օր և ամբողջ տարի: Վերջին տարին, երբՀայաստանի Հանրապետությունն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, ցույց տվեց, թե ինչ լայն հնարավորություններ ենբացվումերկկողմ հարաբերությունների ձեւաչափում: Դա վերաբերում է տնտեսականհամագործակցությանբոլոր ոլորտներին, այդ թվում՝ առևտրայինհամագործակցությանը: Թեև 2014 թվականի համեմատմեր առևտրշրջանառությունն աննշան նվազել է, բայց այդ անկումն, այսպես կոչված, թվաբանական է, բացարձակ արտահայտությամբ այն չի նվազել: Պարզապես էներգակիրների միջազգային գներն են ընկել, ուստի գնային իմաստով շեմը նվազել է, սակայնբացարձակ ծավալնելով մեր համագործակցությունն աճում և զարգանում է: Սա վերաբերում է բոլոր բնագավառներին՝ տրանսպորտ, էներգետիկա, ներդրումներեւայլն: Անցյալ տարվա ընթացքում ռուսական կապիտալի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բացվել են մի քանի ձեռնարկություններ: Ներդրումները շարունակվում են, ինչն անշուշտ վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Որեւէ խնդիր, որըմերհամագործակցությանշրջանակում առաջ է քաշվումհայկական կամռուսականկողմից, անուշադրության չի մատնվում, և որպեսկանոն, գտնվում են դրական ու կառուցողական լուծումներ: Դրահամարէլկրկին ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այսօրինակ բարեկամական փոխօգնության և օժանդակության համար և մաղթում, որ բոլորս համատեղ, արդեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, ակտիվորեն զարգացնենք մեր տնտեսություններն՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների»: