25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էպոսագետ նախագահի թեկնածուն ութ մլն դրամով եկել էր ասուլիսի/վիդեո/

Հայաստանի նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը պատարստ է վճարելու “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախըտրական գրավը: “Ես մուծելու եմ իմ եւ նրա նախընտրական գրավները: Տեսեք մոտ ութ մլն դրամ այս ծրարի մեջ է, ես տանելու եմ իրենց գրասենյակ ու թողնեմ այնտեղ: Կուզի կընդունի, չի ուզի` ես իմը անելու եմ”,-ասաց նա:

Սեդրակյանի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանն այն թեկնածուն է, որ անբասիր է, չի խառնվել ոչնչի, չի գնա ընտրակեղծիքների: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա հաղթահարել հինգ տոկոսը, ապա ըստ Սեդրակյանի՝ պարտավոր է այդ գումարը վերադարձնել իրեն:

Սակայն նախագահի թեկնածուն այդպես էլ չբացահայտեց, թե որտեղից նրան այդքան փող: “Մարդն անուն պիտի ունենա, եւ դրանով ամեն ինչ ասված է”,-ասաց նա` ավելացնելով, որ ժամանակին զբաղվել է հայկական էպոսի մշակմամբ, ուսումնասիրմամբ, սեմինարներ է անցկացրել Մոսկվայում: Լրագրողները սակայն նորից փորձեցին պարզել՝ գումարը ով է տրամադրել: “Դուք ուզում եք, որ իմանանք անուն-ազգանուններով, դա չի լինելու, ես արդեն ասացի”,-նշեց էպոսագետ թեկնածուն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ