10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Օսիպյանը ներում է իր գլխարկի վրա թքող աղջկան /վիդեո/

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե ակտիվիստներից մեկին բերման են ենթարկել: Հարցին, թե արդյոք քրեական գործ կա հարուցված, նա պատասխանեց՝ իմ տեղեկություններով, այո: Ինչ վերաբերում է հասարակական կարգը խախտելուն, ապա նա նշեց, որ կարգը խախտվում է հունիսի 20-ից առ այսօր, իսկ խախտողների նկատմամբ  ոստիկանությունը դրսևորում է հանդուրժողականություն, որն իհարկե վտանգավոր է:  

Ըստ նրա՝ իրենք ստիպված են այդ հարցի շուրջ խոսել կարգ խախտող քաղաքացիների հետ, կարգի հրավիրել, անօրինական երթի մասնակիցներին հորդորել, որ գոնե վերադառնան Ազատության հրապարակ, սակայն՝ անարդյունք:

«Շարունակվում է մնալ անպատժելի, իրենք կարող են ամեն ստից արարքի համար հրճվել, դարձնել իրենց համար դա ուրախություն, իսկ ուժեղ է նա, ով հանդուրժող է, իրավիճակը գնահատում է սթափ, չի գնում սադրանքների»,-նշեց Օսիպյանը և օրինակ բերեց այն աղջկան, ով երեկ գցել էր փոխոստիկանապետի գլխարկը և բոլորով հրճվել էին:

Այդ քայլի համար, ըստ Օսիպյանի, աղջկան օրենքով պատիժ է սպառնում, սակայն ինքը որոշել է՝ հանդուրժող կլինի նաև այս դեպքում: «Ներելն էլ է պատիժ հասկացող մարդկանց համար, մենք ներում ենք»,-ասաց նա:  

Օսիպյանը հավատացրեց, թե ոստիկանությունը չի պատրաստվում որևէ գործողությունների գնալ, չնայած որ ուժը բավարար է նույնիսկ բազմահազարանոց մասնակիցների համար: «Այսօրվա ոստիկանությունը երեկվանը չէ, թող ոչ ոք չկասկածի ոստիկանության պրոֆեսիոնալիզմի վրա»,-նկատեց նա:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց:

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ