15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կուլիսային պայմանավորվածություն կա՞

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի խոսքով՝ ԲՀԿ-ի խնդիրն է այն, որ փետրվարյան իրադարձություններից հետո կուսակցությունը որպես ընդդիմություն չի կայանում: «Բայց դա նաև ողջ հասարակության, մեր քաղաքական կյանքի խնդիրն է, որովհետև մեզ ուժեղ, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված, քաղաքակիրթ ու արդյունավետ ընդդիմություն է անհրաժեշտ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն իշխանությունների հետ կուլիսային պայմանավորվածություն ունի չքննադատելու, նա պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող ասել, կուլիսային պայմանավորվածությունների կարիքն ուղղակի չկա: Կա քաղաքական դաշտ, կա Ազգային ժողով, կա գործընթաց, որտեղ պետք է դրսևորվել՝ որպես ընդդիմադիր ուժ:  Որքանով է դա ստացվում, ես չէ, որ պետք է գնահատեմ, բայց եթե գործընթացներն այնպես գնան, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն, դա կարող է ավելի լավ լինել, բայց այս պահին, որքանով ես եմ տեղյակ, նման գործընթաց չկա»:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ