Վարդան Պետրոսյանը հացադուլ է հայտարարել՝ որպես զորակցություն

Առավոտյան ժամը 12:00-ից դերասան Վարդան Պետրոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել ի զորակցություն «Ո՛չ թալանին» նախաձեռնության ու Բաղրամյան պողոտայի վրա նստացույցի մասնակիցների: Այս մասին Henaran.am-ին հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ այս պահին հանդիպման մեջ է Վարդան Պետրոսյանի հետ, և այլ մանրամասներ չի կարող ասել: