15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՅԴ հայտարարությունը

Վերջին օրերին  Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները   կազմակերպեցին բողոքի գործողություններ,  պահանջելով  չեղյալ հայտարարել   էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Ըստ էության  բնակչության մեծամասնության  ցանկությունն արտահայտող այս գործընթացը անցանկալի շարունակություն ունեցավ:

Հունիսի 22-ին ոստիկանությունը ցրեց ցույցը: Ծեծի ենթարկվեցին եւ կալանավորվեցին ցուցարարներ, իրադարձությունները լուսաբանող լրատավամիջոցների ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի հետեւանքով ոչ միայն տուժեցին տասնյակ քաղաքացիներ, եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներ, այլեւ տուժեց երկրի վարկը, կրկին անգամ  խաթարվեց   հասարակական հանդուրժողականության մթնոլորտը:

Ստեղծված իրավիճակը  հաղթահարելու եւ  լարվածության հետագա խորացումից խուսափելու նպատակով  պահանջում ենք՝  որպես առաջնահերթ  քայլ ազատ արձակել բոլոր կալանավորվածներին: Անհրաժեշտ է առանձին քննության նյութ դարձնել  ոստիկանության կողմից անհամարժեք ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք:

Իշխանությունները պարտավոր են կատարվածի հետ կապված հետագա գործողությունները իրականացնել լիարժեք հրապարակայնության պայմաններում, ինչպես եւ քննության նյութ դարձնել հասարակայնության ներկայացուցիչների  արդարացի պահանջները:

Միաժամանակ  կոչ ենք անում բոլորին  ձեռնպահ մնալ  լարվածության  հետագա սրմանը, հասարակության պառակտմանը, երկրի վարկին  ու հեղինակությանը հարվածող եւ  հավանական միջամտությունների առիթ  տվող  գործողություններից:

 

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

ՀՅԴ Մամլո Դիվան

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ