18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք չունենք արյուն, փառք տիրոջը. ոստիկանապետը խոստացավ /վիդեո/

«Մենք չունենք արյուն, փառք իրոջը»,- այսպես է արձագանքել ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը Երեւան քաղաքի ոստիկանության վարչության շենքի դիմաց՝ արձագանքելով ԳԱԼԱի լրագրողի հարցին, թե ինչ գնահատական կտա այսօր վաղ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկված գործողություններին, որոնց արդյունքում ծեծի ենթարկվեցին խաղաղ նստացույցի մասնակից քաղաքացիները, ծեծվեցին ու բերման ենթարկվեցին լրագրողներ ու ակտիվիստներ: Վ. Գասպարյանն ընդհանուր առմամբ ոստիկանության գործողությունները որակում է օրինաչափ.

«Հետեւել եմ ամբողջ ընթացքին, ոստիկանության աշխատանքները համաչափ էին, եւ դրա արդյունքն է, որ այսօր մենք չունենք լուրջ վնասվածքներ, որն ունեցել ենք ժամանակի ընթացքում: Այն թերությունները, որոնք գոյություն ունեն, կարճ ժամկետում կվերացվեն»,- ասաց Գասպարյանը:

Առավել մանրամասն՝ ԳԱԼԱ-ի  տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ