06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

«Մեր ջրցանին չի … » կրկին կշարժվե՞ն Բաղրամյան 26

Ազատության հրապարակը այսօր ևս բազմամարդ է: Հավաքվածները պահանջում են ազատ արձակել հունիսի 22-23-ին բերման ենթարկված ցուցարարներին:

Հավաքվածները իրենց ելույթներում դատապարտում են ոստիկանության երեկվա գործողությունները:

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը ասաց.«Այստեղ բոլորը իմ երեխեքն են ու թող մի անգամ էլ մի հատ միլիցա փորձի ձեռք տալ իմ երեխեքին»:

Հավաքի մասնակիցների պահանջատիրական պաստառներին ավելացել է ևս մեկը.«Մեր ջրցանին չի» վերտառությամբ: Հնչում են երթով Բաղրամյան 26 շարժվելու կոչեր:

Կարճատեւ քննարկումից հետո ժամը 20։30–ի մոտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարները որոշեցին կրկին նստացույց անել Բաղրամյան պողոտայում։

Ցուցարարներն այս պահին նստած են պողոտայի սկզբնամասում` Գրողների միության շենքի դիմացի տարածքում։ Ցուցարարների ճանապարհը փակել են մահակներով զինված ոստիկանները:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ