09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ես ուրախ եմ, որ ունենք նման արհեստավարժ ոստիկանություն Աշոտյան

Այսօր ԱԺ-ում հերթական նիստի ընդմիջմանը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԿԳ նախարար  Արմեն Աշոտյանը հայտնեց իր տեսակետը երեկ Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ ճանապարհին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Նրա դիտարկմամբ՝ պետք է հույզերը դնել մի կողմ և վերլուծություն անել: 

«Կրկնակի հպարտություն եմ զգում նախ իմ երկրի երիտասարդության համար, որոնց ճնշող մեծամասնությունը ազնիվ մղումներով, զգացումների ազնիվ տեսլականով քաղաքացիական պարտք են կատարում, նաև հպարտություն եմ զգում մեր երկրի ոստիկանության համար, որոնք արհեստավարժ, եվրոպական ստանդարտներով գործողություններ են իրականացնում՝ ոչ միայն վերջին էտապում, որ բազմաթիվ կոչերից հետո ստիպված էին դիմել վերջին քայլին հասարակական կարգի պահպանման համար, այլ ողջ գիշերը»,-նշեց Աշոտյանը:

Աշոտյանը նկատեց, որ ՀՀ քաղաքացիները պետք է առաջնորդվեն բացառապես օրենքով:

«Ես ուրախ եմ, որ ունենք նման արհեստավարժ ոստիկանություն: Կարծում եմ, որ ցուցարարները երկու սխալ գործեցին. առաջին սխալը ստրատեգիական էր, որ մերժեցին Նախագահի առաջարկը: Դուք էլ, կարծում եմ, կվկայեք, որ Հայաստանի 25 տարվա պատմության մեջ երբևէ չի եղել, որ որևէ նախագահ ցույցի մասնակիցներին նախագահի նստավայր հրավիրի: Սա քաղաքական մշակույթի տեսակետից, կարծում եմ, աննախադեպ էր, և դա կարող էր լավ նախադեպ լիներ, եթե քաղաքացիները վստահեին Նախագահին և երկխոսությունը քաղաքացիների հետ կայանար»,-ասաց Աշոտյանը:

Մյուս սխալը դա այն էր, որ ցուցարարները չընդունեցին ոստիկանության կոչը և չվերադարձան Ազատության հրապարակ:

Լրագրողների դիտարկմանը, թե ոստիկանների կողմից կատարված բռնությունները նախարարը քայլ առաջ է որակո՞ւմ, Աշոտյանը նշեց, թե կարծում է, որ բռնությունները որպես լրագրողական տերմին կիրառելիս, պետք է հստակ հղում տալ այն իրավական նորմերին, որով առաջնորդվում է ՀՀ ոստիկանությունը:

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ