ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը տեղը դրեց արդբեջանցի պատգամավորին

Հունիսի 22-ին Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում, ըստ սահմանված կարգի, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Բոսնիայի ԱԳ նախարար Իգոր Ցրնադակը ելույթ ունեցավ խորհրդաժողովի անդամների առջև և պատասխանեց նրանց հարցերին։
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան,իհարկե հնարավորությունը բաց չթողեց և հարց ուղղեց ՄԻԵԴ-ի կողմից «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռի վերաբերյալ։
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Իգոր Ցրնադակը պատասխանեց, որ բացի ադբեջանցի պատգամավորի կողմից նշված «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործից, ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով:
Ցրնադակը` նշելով, որ նախարարների կոմիտեն հետեևում է վճիռների իրականացման ընթացքին, միաժամանակ ընդգծեց, որ խնդրի կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցության պահից համատեղ պարտավորություն են ստանձնել հիմնախնդիրը լուծելու խաղաղ ճանապարհով:
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի պատասխանը, փաստորեն, հաստատում է, որ
անկախ ՄԻԵԴ վերոհիշյալ որոշումից, ղարաբաղյան հիմնախնդրի կագարվորման գործընթացը ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։