Մեր քաղաքացիները չընդառաջեցին նախագահին. Շարմազանով/վիդեո/
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավում և ափսոսում է, որ երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները իրենք իրենց չկարողանալով վստահել, չկարողացան իրենց միջից 3-4 առաջնորդ ընտրել և հանդիպել ՀՀ Նախագահի հետ, ինչի առաջարկը եղել է:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ոստիկանները բավական պրոֆեսիոնալ են աշխատել.
«Հանրապետության նախագահը լայնախոհություն ցույց տվեց, հանրապետության նախագահը մտահոգություն ցույց տվեց, բայց մեր քաղաքացիները, մեր բարեկամները չընդառաջեցին: Ոչ մի լրագրող անօրինական բերման չի ենթարկվել ու անօրինական բերման ենթարկված չի մնա»,-նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը խորհուրդ է տալիս «կրակի վրա յուղ չլցնել եւ ԱԺ-ում շոուներ չցուցադրել»: Հիշեցնենք այսօր վարման կարգով իրենց ելույթներում անդրադարձել են պատգամավորներ Արամ Մանուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ նախագահը պատճառաբալեով որ ելույթները վարման կարգին չեն վերաբերվում անջատել է նրանց խոսափողը:
Մանրամասները`տեսանյութում: