18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունն այսպիսին կլինի /աղյուսակ/

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել ու ներկայացրել, թե ինչպիսին կլինի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ազդեցությունը:

Ինչպես հայտնի է, 2015թ. հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց 6.93 դրամով սպառողների բոլոր խմբերի համար:

Այժմ փորձենք պարզել, թե սպառվող էլեկտրաէներգիայի քանակի անփոփոխ մնալու դեպքում որքանով կավելանա սպառողների ֆինանսական բեռը: Հաշվարկների հիմքում ընկած են ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունները:

Հ/Հ

Սպառող սեգմենտը

Տարեկան սպառումը
(մլն կՎտ/ժ)

Տարբերությունը (մլրդ դրամ)

  1. 1.        

Բնակչություն

1874.9

12.993

  1. 2.        

Բյուջետային կազմակերպություններ

226.9

1.5724

  1. 3.        

Արդյունաբերություն

1284.5

8.901

  1. 4.        

Տրանսպորտ

113.2

0.7845

  1. 5.        

Ոռոգում

172.7

1.1968

  1. 6.        

Ջրամատակարարում և ջրահեռացում

71.4

0.495

  1. 7.        

Այլկազմակերպություններ

1560.0

10.81

 

ԸՆԴԱՄԵՆԸ

5303.6

36.753

 

Այսպիսով՝ եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում ներկայումս գտնվող բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը շուրջ 450 հազար է, ապա կստացվի, որ յուրաքանչյուր ընտանիք (բնակիչ-բաժանորդ) թանկացման արդյունքում պետք է ՀԷՑ-ին տարեկան 30 հազար դրամ ավել վճարի:

Իսկ ընդհանուր առմամբ, հայաստանցիներիս վրա թանկացումը նստելու է տարեկան 36,7 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած, այս 7-դրամանոց թանկացման արդյունքում ՀՀ յուրաքանչյուր ընտանիք տարեկան շուրջ 80 հազար դրամի հավելյալ ֆինանսական բեռ կունենա, որը կարտահայտվի գնաճի, հարկերից վճարվող բյուջետային միջոցների հավելյալ ծախսի և այլ ձևերով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ