24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշոտյանը «տեղը» դրեց

Պոլիտեխնիկում ռեկտորի ընտրությունները մոտենում են ավարտին, քիչ հետո կմեկնարկի քվեարկությունը։ Ելույթներով հանդես եկան հոգաբարձուների խորհրդի անդամները։ Հովհաննես Թոքմաջյանի կողմնակիցները Աշոտյանի ելույթներին անդրադարձան։

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ելույթում «տեղը» դրեց իրեն մեղադրողներին: Նա նշեց, որ իր հրամանով է  Թոմաջյանը նշանակվել ժամանակվոր պաշտոնակատար․

 «Ցավոք այս կապակցությամբ շնորհակալական խոսքեր չլսեցի։ Բուհում անձնական խնդիրներ չունեմ, եթե ունենայի ապա անձամբ կլուծեի և այն չէի խառնի ընտրությունների հետ։ Պոլիտեխնիկը այս սեպտեմբերից մինչև այսօր արժանացել և ստացել է տարբեր խրախուսանքներ։ »,-ասաց Աշոտյանը։

Նախարարը  ասաց, որ ցանկություն չունի գովելու ոչ Մարուխյանին, ոչ Թոքմաջյանին։ « Չեմ ուզում գովեմ Մարուխյնաին, չեմ ուզում նաև չգովել։ Ես նաև չեմ փորձելու կատարել ընտրություն բարձացնելով մեկին, վարկաբեկելով մյուսին։ Խորհրդի բոլոր անդամներին խնդրում եմ քվեարկել իրենց խղճի համաձայն։ «առաջնորվեք այս պարագայում բարոյականությամբ»։

Ռեկտորի թեկնածուներից Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ պատմական պահ է , քանի որ որևէ քաղաքական սատարում չկա, բոլորը ազատ են իրենց խղճի և Աստծո առաջ «Ազատ եք կատրելու ձեր ընտրությունը, ոչ ոք ձեզ չի պարտադրում»։

Ոստանիկ Մարուխյանն էլ ասաց․ «Քվերակեք խղճի մտոք, բայց երբեք մի եղեք հիշաչար»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ