30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կառավարությունը հավանություն տվեց արտակարգ դրություն հայտարարելու մասին օրենքի փոփոխությանը

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նախագիծ, որով կարգավորվում են արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու հարաբերությունները:

Նախագծի համաձայն՝ արտակարգ դրության դադարեցումից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում արտակարգ դրություն հետևանքով տուժած անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու նպատակով շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներից պետք է ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով։

 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ