Բակում օձ են նկատել
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/odz_1434553374.jpg)
Հունիսի 17-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա Սեբաստիա 8-րդ փողոցի թիվ 60 տան բակում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակ սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: