16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախարարն այցելեց երեխաներին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին: Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ ծանոթացավ երեխաների առողջական վիճակին, հետաքրքրվեց բուժման մանրամասներով, դեղորայքային ապահովվածությամբ,  զրուցեց երեխաների ծնողների հետ:  

Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը նշեց, որ հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո, նրանց առողջական  վիճակը գնահատվել է կայուն, առկա է դրական տեղաշարժ:

 Այնուհետև նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզի առողջապահական պատասխանատուների և բուժանձնակազմի մասնակցությամբ  անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների բուժման ընթացքին վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր:

Արմեն Մուրադյանը հանձնարարեց  բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանել մանկական ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն` սուր աղիքային վարակի դեպքում  անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով:

 

Նախարարը հանձնարարեց նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում  և մանկապարտեզներում ևս մեկ անգամ վերանայել  նորմատիվային բազան` համապատասխանեցնելով երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող  բոլոր պահանջներին:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ