Ազնիվ չէ միայն Բիբինի վրա մեղքը բարդել
«Ես կարծում եմ, որ միայն Բիբինի վրա բարդել մեղքը, իհարկե, բացարձակապես ազնիվ չի լինի, քանի որ, մենք ունենք և կարող ենք ունենալ այն մտահոգությունները, որ բազմաթիվ «յան»-ով վերջացողներ ևս շատ լուրջ պատասխանատվություն պիտի կրեն այս ամենի համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով ՀԾԿՀ-ի ու ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինի լարվող հարաբերություններից:
Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ անհիմն է նաև ՀԾԿՀ-ի շենքի դիմաց այսօր ցույց անող ակտիվիստների ձերբակալությունը: «Ակտիվիստների ձերբակալությունը միանշանակ և բացարձակ համարում եմ դատապարտելի: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր համար անընդունելի երևույթների վերաբերյալ օրենքի շրջանակում արտահայտել իր բողոքի ձայնը:
Նրանք ընդամենը իրենց բողոքն են արտահայտել տեղի ունեցող խայտառակության դեմ»,- ասաց նա: