12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Եթե Արմեն Աշոտյանը երգ գրի … բողոքի ակցիա

Այսօր Երևանի փողոցներում տեղացող անձրևը չխանգարեց, ընդհակառակը նպաստեց, որ Մաշտոցի պուրակում ռոմանտիկ մթնոլորտ ստեղծվի։

ELENA/Yerevan-ի կատարմամբ հնչեցին Ռուբեն Հախվերդյանի երգերից մի քանիսը։ Սակայն այս համերգի հիմնական նպատակը մարդկանց լուսավորելն էր և պատահական չէ, որ ակցիայի կարգախոսն էր՝ «Լուսավորման համերգ»։

«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բացօթյա համերգի հիմնական նպատակն էր մարդկանց իրազեկել հունիսի 18-ին և 19-ին տեղի ունեցող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների մասին, ինչպես նաև առաջարկել երիտասարդների հետ միասին երթի պաստառներ պատրաստել:

Անպակաս էր նաև հումորը: Կատակում էին՝ կարող է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը միանա իրենց համերգին և մի երգ գրի էլեկտրաէներգիայի թանկացման մասին:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ