09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պահանջում ենք, որ բոլոր տեսախցիկների և արագաչափերի հետ կապված տուգանքները չեղյալ համարվեն.պայքարը թեժանում է

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն ակտիվորեն սկսել է իր պայքարը` տեսախցիկները վերացնելու, տուգանքների ամբողջական համաներում սահմանելու, ապահովել մատչելի երթևեկություն պահանջներով։

Այսօր Մերգելյան ինստիտուտի մոտից ավտոերթով շարժվեցին դեպի Ճանապարհային ոստիկանության շենք։

Նախաձեռնող խմբի անդամ Արսեն Պետրոսյանի խոսքով՝ ավտոերթը ոստիկանությանն իրազեկելու նպատակով է կազմակերպվել։ «Պահանջում ենք, որ բոլոր տեսախցիկների և արագաչափերի հետ կապված տուգանքները չեղյալ համարվեն, տեսախցիկները վերացվեն։ Ինչի մինչև տեսախցիկներ դնելը Երևան քաղաքում նորմալ երթևեկություն չկա՞ր, այն ժամանակ վթարներն ու վրաերթերն ավելի քիչ էին, քան հիմա», -ասաց նա՝ նշելով, որ իրենք շարունակում են օգնել քաղաքացիներին բողոքարկել տուգանքները վարչական դատարանում և 50-60 տոկոսով շահում են գործերը: Նախաձեռնության անդամներին Ճանապարհային ոստիկանություն նամակ փոխանցեցին, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, վստահեցրեց, որ իրենք պատշաճ ժամկետներում կպատասխանեն պահանջներին և անհրաժեշտության դեպքում հանրային քննարկում կկազմակերպեն նախաձեռնության անդամների մասնակցությամբ․ «Ինչպես մինչ այս արվել է այլ խնդիրների առնչությամբ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ