Թուրքիայի մտավորականությունը թույր կարծիք ունի ցեղասպանության մասին.թուրք գրող
«Հայ հեղափոխական Փարամազ-Աբդուլ Համիդից մինչև Երիտթուրքերի ժամանակներում ընկերվարական հայերն ու ցեղասպանությունը» գրքի հեղինակ թուրք գրող-հրապարակախոս Քադիր Աքընի (Kadir AKIN) այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ գրքի վրա սկսել է աշխատել երկու տարի առաջ, իսկ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել ապրիլի ամսին` Ստամբուլում և Անկարայում.«Կան առաջարկներ, որ գիրքը թարգամնենք հայրեն, գերմաներեն, 2600 պօրինակ էր տպագրվել և այն սպառվել է, այսօր արդեն պատրաստվում ենք երկրորդ անգամ գիրքը հրատարակե»:
Նա ասաց, որ գրքի հրապարկելուց հետ մինչ օրս իր նկատմամբ ճնշումներ չեն գործադրվել: Այս գրքով հրապարակախոսը ցանկացել է ասել, որ Հայոց Ցեղասպանությունը ոչ միայն 1.5 միլիոն հայի կոտորած էր, այլև այդ տարածաշրջանում մշակույթի կոտորած է տեղի ունեցել և միևնույն ժամանակ արմատախիլ են արվել սոցիալաիստական գաղափարները Թուրքիայում: Խոսելով Թուրքիայում գրքի կարևորության մասին հրապարակախոսը ասաց. «Թուրքիայի մտավորականությունը թույր կարծիք ունի ցեղասպանության մասին, նրանք սխալ են ընկալում, այս գիրքը կնպաստի, որ նրանք ճիշտ տեղեկություններ ունենան Ցեղասպանության մասին և սկսեն քարոզել, որ Ցեղասպանությունը Թուրքիայում ընդունեն»:
Քադիր Արքընիի կարծիքով Հայոց Ցեղասպանության մասին 100 տարի շարունակ Թուրքիայում լայն զանգվածները ստերով են սնվել և այժմ եկել է ժամանակը առերեսվելու և խոսլեու Ցեղասպանության մասին:
«Լայն զանգվածներ սկսել են ճանաչել Ցեղասպանությունը և տարածել, որ Ցեղասապնություն է եղել: Պետությունը կճանաչի այն դեպքում, երբ հասարակ ժողովուրդը և մտավորականությունը հասնի այդ կետին և ներքևից ճնշում գործադրի պետության վրա»,-ասաց Քադիր Արքընին:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության ներկայացուցիչ Դոկտոր Եղիա Ջերեջյանն էլ տեղեկացրեց , որ ինքը ընդառաջել է գրող-հրապարակախոսին և նրան տրամադրել է նյութեր. «Ընդառաջեցի նրան և Լիբանանում գտնվող արխիվից օգտվեց, Հնչակյան կուսկացության և այդ ժամանակաշրջանի մասին բազմաթիվ տեղեկություններ հավաքագրեց և կյանքի կոչեց այս գիրքը: Այստեղ ամենակարևորն այն է, որ Քադիր Աքընին Ցեղասպանությունը իրականություն է համարում և նրա համար տեղի ունեցածը ճշմարտություն է»:
Ջերեջյանը նշում է, որ Թուրքիայում հայամետ գրողներին Հայաստանում պետք է օժանդակեն և պետք է նրանց բերեն Հայաստան ծանոթացնեն հայկական մշակույթին և պատմությանը. «Պետք է նրանց քաջալերենք և թիկունք կանգնենք: Նրանք պետք է զգան, որ Հայաստանում նրանց աշխատանքը գնահատվում է»: