03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մերոնք. Շահեն Զինավորի Մեղրյան

Շահեն Զինավորի Մեղրյան («Շահումյանի արծիվ»[1], 1952, Գյուլիստան – 1993) – հայ հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։ 2014 թվականի հոկտեմբերի 24-ին Շահեն Մեղրյանը արժանացավ «Արցախի հերոս» կոչմանը:Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվել է 1988 թ.: Այն ժամանակ Շահենը առաջիններից էր, որ զգաց, թե առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը և սկսեց կազմակերպել զինված ջոկատներ։

1990 թ. անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը։ 1990 թ. հունվարի 9-ին շրջանի ղեկավարությունը ամբողջությամբ գերի է վերցվում թշնամու կողմից` Մարտունաշենի ճանապարհին։ Շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի ունեցավ Մանաշիդ գյուղում, 1990 թ. հունվարի 12-13-ին, երբ ազերիները փորձեցին գյուղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ շպրտեցին նրանց գյուղի սահմաններից։ Թշնամին մեծ կորուստներ տվեց այդ մարտում։ 1991 թ., երբ տխրահռչակ «կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։

1991 թ. հունիսին ազերիները, ռուսների օգնությամբ, գրավեցին շրջանի 3 գյուղերը՝ Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ։ 1991 թ., Շահենը՝ իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։ Այդ օպերացիան առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով, գրավված տարածքները, ազատագրել։ 1991 թ. նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ մաքրվեց Թոդան ադրբեջանական գյուղը։ Մինչև շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով, եղել են ընդհարումներ։

1992 թ.հունիսի 13-ին բռնի տեղահանումից հետո, Շահենը կարողացավ Հաթերք գյուղում իր շուրջը հավաքել մի խումբ տղաներ՝ թվով 25 հոգի և այդ տղաների հետ մտավ թշնամու թիկունք։ Այդպես սկսվեց հայդուկային շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում։ Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը։

Գյուրան բոյի պարտությունը Սարսանգի ջրամբարի մոտ, թե ինչպես էին ազերիները խուճապահար փախչում, նկարահանել է օպերատոր Նևզորովը և ցուցադրել ՌԴ հեռուստաալիքներով։ Այդ հաղթանակը Շահենինն էր ու իր հայդուկներինը։ 1993 թ. ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը և գրավեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները։

Շահենը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել հարազատ շրջանը։ Բայց, ավաղ, 1993 թ. ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով իր մի քանի տղաների հետ գալիս էր Երևան, ուղղաթիռը խփվեց ռուսական ուժերի կողմից[2]… բոլորը զոհվեցին։ 1993 թ. ամսին ՀՀ ՊՆ կողմից ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։ 1993 թ. հունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիվ 314 հրամանով զորամասն անվանակոչվեց «Շահեն Մեղրյան» հատուկ նշանակության ջոկատ։

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ