03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անցկացվում է խաչատրյանական մրցույթի 3-րդ փուլը

Հունիսի 12-ին և 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի երրորդ փուլը: Մրցանակային տեղերի համար պայքարում են Հայաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի, Իտալիայի և Ռուսաստանի մասնակիցները։

Եզրափակիչ փուլում հունիսի 12-ին մասնակիցները ներկայացրել են Մոցարտի Ջութակի կոնցերտը (No 3, No 5)։ Իսկ այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 18.00, կհնչեցնեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Երրորդ փուլում ջութակահարներն իրենց կատարումները ներկայացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ Ռուբեն Ասատրյանի դիրիժորությամբ։

Հունիսի 14-ին տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի փակման համերգը, հաղթողների մրցանակաբաշխությունը։

Մրցույթում, մրցանակային տեղերից բացի, սահմանվել է նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը։ Այս անվանակարգում նախընտրելի մասնակցի օգտին քվեարկելու համար պետք է անցնել այս հղումով http://akhic.am/hy/participants և սեղմել եզրափակիչ փուլ անցած նախընտրած երաժշտի նկարի վրա: 

 Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС): Մրցույթի փուլերը գլխավոր հովանավոր «Յուքոմ» ընկերության շնորհիվ ուղիղ հեռարձակվում են առցանց՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայքում՝ http://akhic.am/

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ