03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտոնապես վերաբացվեց Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը

ՀՀ գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանը  Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի հետ համատեղ այսօր մասնակցել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը:

 Տոնավաճառը կազմակերպվել  է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը:

 Նախարարը շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ:

 ‹‹Այս տարի գյուղատնտեսական տոնավաճառներն ավելի շուտ են սկսել գործել, քանի որ տարին բերքառատ է և գյուղատնտեսական մթերքների նկատմամբ պահանջարկը մեծ է: Մի քանի շաբաթից կվերաբացվի երկրորդ տոնավաճառը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հնարավորություն կա բացելու նաև երրորդը››,- իր խոսքում նշել է ՀՀ գյուաղտնտեսության նախարարը:

 Նախարարի գնահատմամբ՝ նախորդ տարվա համեմատությամբ գները մատչելի են, տարին բերքառատ է և միտում կա գների ավելի նվազման:

 Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ վստահեցրել է , որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը կշարունակվի,  և անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում գյուղմթերքի տոնավաճառների համար կտրամադրվեն նոր տարածքներ:

 Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:

 Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գործում է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

 Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:  Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ