18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռոման Ամոյանն առաջին հաղթանակն է գրանցել Բաքվում

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ընթացքում Հայաստանն առաջին հաղթանակն է գրանցել։
Այդ մասին հայտնել է Եվրոպական խաղերում հայկական պատվիրակության խոսնակ Կարեն Գիլոյանը։

«Ընդունեք շնորհավորանքներս: Առաջին հաղթանակն ունենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գիլոյանն ու լուսանկար հրապարակել։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի պայքարում Ռոման Ամոյանն իր առաջին մենամարտում 6:0 հաշվով հաղթել է պորտուգալացի Ժոաու Կարվալյուին:

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացնում է, որ Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը։

Ավելի ուշ Գիլոյանը տեղեկացնում է.

Ռոման Ամոյանը պարտվեց Ստեփան Մարյանյանին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ