16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Պորտուգալիան Հայաստանում երբեք չի կրել ու չի էլ կրելու. Շարմազանով

«Ես միշտ հավատում եմ Հայաստանի հավաքականին. հաստատ չի պարտվի»,- Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ երեկ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում կանխատեսում արեց  Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 Շարմազանովը վստահ է, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին շատ լավ խաղ է սպասվում, որը կազդարարի Սարգիս Հովսեփյանի՝ որպես ՀՀ հավաքականի նոր մարզչի հաղթական մեկնարկը:

«Կարևորն այն է, որ Պորտուգալիան Հայաստանում երբեք չի կրել ու չի էլ կրելու»,-հավելեց  Էդուարդ Շարմազանովը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե որտեղ է երկրպագելու ՀՀ հավաքականին, Ազգային ժողովի փոխնախագահն ասաց, որ դեռ չգիտի, բայց չի բացառվում, որ լինի հենց մարզադաշտում:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ