Երկիր ա կործանվում.ազատամարտիկները կմիավորվե՞ն /վիդեո/
«Դարեր առաջ Դարեհը ասել է, որ հայ ազգին դժվար է հաղթել՝ նրան պետք է պառակտել»,-Henaran.am-ի հետ զրույցում ազատամարտիկների պառակտումներին ու ազատամարտիկների քաղաքականացված կառույցներին անդրադարձավ գրող, ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը:
«Պառակտումը ազատամարտիկների սրտով չէր: Չէ՞ որ այդ նույն ազատամարտիկներին մենք տեղել ենք հերոս դարձած՝ կռվի դաշտում, բայց այսօրվա դրությամբ շատ արժեքներ են փոխվել դեպի վատը՝ դեգրադացվել են»,-նշեց ազատամարտիկը ցավ հայտնելով, որ երկրապահը քաղաքականացված է ու իշխանության կողքին է:
Ազատամարտիկին ճնշում է ստեղծված իրավիճակը, բայց մի բանում նա համոզված է.«Ազատամարտիկները, մանավանդ նրանք, ովքեր կամավոր դուրս են եկել հանուն իրենց երկրի՝ մահվանը ընդառաջ գնալով՝ նրանք չեն նայի որևէ կուսակցության կամ առաջնորդի: Նրանք հոգով են իրար ճանաչում: Նրանք հոգու պրիզմայով են անցկացնում այս իրավիճակը ու հասկանում են, որ երկիր ա կործանվում»,-հավելեց ազատամարտիկը:
Մանրամասները՝ տեսանյութում: