17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հոսանքը դեռ էլի կթանկանա.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ պաշտոնապես չի հաստատել էլեկտրաէներգիայի նոր՝ ավելի բարձր սակագինը, իսկ էներգահամակարգում արդեն խոսում են նոր թանկացման մասին, որը տեղի կունենա 1,5 տարվա ընթացքում:

Խնդիրն այն է, որ 2016-ին ավարտվում է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը եւ այն պետք է մոտ 200 օրով կանգնի արմատական վերազինման: Այդ ընթացքում ատոմակայանի փոխարեն էլէներգիա մատուցելու են մյուս՝ հիմնականում ջերմաէլեկտրակայանները, որոնց արտադրանքի ինքնարժեքը զգալիորեն ավելի բարձր է, քանի ատոմակայանի արտադրանքինը:
Այսինքն նշված 200 օրերի ընթացքում ՀԷՑ-ը ստանալու եւ բաշխելու է ավելի թանկ էլէներգիա, ինչը չի կարող չանդրադառնալ սակագնի վրա:

Նախնական հաշվարկներով, միայն այս գործոնով պայմանավորված, սակագինը կարող է բարջրանալ առնվազն 5-6 դրամով: Բայց սա դեռ ամենը չէ: Համակարգում նշում են, որ այս տարվա օգոստոսի 1-ից էլէներգիան 6,93 դրամով թանկացնելը չի լուծելու ՀԷՑ-ի վնասների հարցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ