13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Պալաչն անհետացել է.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում մոտ 5 հազար 500 ձայն հավաքած Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, անհետացել է: Ընտրություններից հետո տեւական ժամանակ  թերթը փորձել է կապվել նրա հետ, բայց հեռախոսն անջատված է: Մտերիմներն ասում են, որ նախկին թեկնածուն որոշել է առժամանակ անհետանալ, որպեսզի խուսափի անցանկալի հարցերից եւ լրագրողների հետապնդումներից: Նաեւ հեռացել է հետագա անելիքների շուրջ խորհելու:

Այժմ Պալաչն զբաղված է իշխանության վերին օղակների հետ հարաբերություններ հարթելով, տրամադրություններ ճշտելով, որպեսզի կարողանա ապրել, եւ բիզնեսով զբաղվել Հայաստանում: Հիշեցնենք, որ «Առեքսիմբանկը» դիմել է դատարան, որպեսզի սնանկ ճանաչեն Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունը, որն իր վարկառուն է: Դրանից բացի, ոստիկանությունում դեռ զննություն է կատարվում նախկին թեկնածուի եղբոր եւ թիմակիցների թմրանյութ օգտագործելու պատրվակով բերման ենթարկվելու դեպքով:

Մանրամասները`  թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ