04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետության պետական պարտքը գտնվում է կառավարելի մակարդակում.ֆինանսների նախարար

2014թ բյուջեի կատարողականի հաշվետվությանը ամփոփիչ ելույթ ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նախարարը  նշեց, թե տնտեսության բացասական միտումները  հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով, սակայն կան խնդիրներ՝ պայմանավորված ներքին հարցերով:

«Այս քննարկումների ժամանակ պատգամավորների կողմից բարձրացված խնդիրները միջոցառումների ծրագրերում հետագայում անպայմանորեն հաշվի կառնվեն»,-ասաց նա:

 Գագիկ Խաչատրյանը թվարկեց, թե որոնք են այն հիմնական գործոնները, որոնք տնտեսական զարգացման տեմպին խոչընդոտել են՝ արտաքին աճի զարգացման տեմպերի դանդաղում, փոխարժեքի արժեզրկում, ընդհանուր առմամբ և մասնավոր տրանսֆերտների, դրամական փոխանցումների կրճատում: Նախարարը նշեց, թե տրամաբանական հարց է առաջանում, թե այս փոփոխությունները միայն 2014 թ-ի վրա՞ դեր կունենան, թե հետագա տարիների համար ևս: 

«Սա շատ կարևոր է, որպեսզի կարողանանք պլանավորել հետագա բոլոր ճյուղերի ազդեցությունները»,-նշեց Խաչատրյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ տարեվերջին պատրաստ կլինի հարկային միասնական օրենսգիրքը, որը կայուն միջավայր կստեղծի երկար տարիների համար:

Նախարարը նշեց, որ երբ վերլուծություն են կատարում ՀՆԱ-հարկեր հարաբերակցության մասով՝ անջատելով ՀՆԱ-ի մեջ ոչ արտոնյալ ճյուղերը, ապա պարզ է դառնում, որ ՀՀ-ն մոտենում է Բելառուսի ցուցանիշին, մոտավորապես՝ 30%:

Խաչատրյանի խոսքով` ամենակարևոր ցուցանիշը, որ ձեռք է բերվել Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ գործարար միջավայրը բարելավումն է 70 կետով,:

Ֆինանսների նախարարը նկատեց, թե շատ են հարց տալիս, թե տնտեսական նվազող ցուցանիշների պարագայում բյուջետային մուտքերի ավելացումն ինչով է պայմանավորված:

«Շատ հաճախ խոսքը գնում է այսպես կոչված հարկային  բեռի մասին: Ես պետք է մեր գործընկերներին հիշատակեմ և հանգստացնեմ, որ մենք չունենք գերավճարների աճ, մեր գերավճարները միայն աճում են այնտեղ, որտեղ սահմանված են, և դրանք մեզ չեն անհանգստացնում: Բյուջետային մուտքերի ավելացման հետ կապված, խոսքը գնում է մեր կառավարության որդեգրված քաղաքականությանը, որ տնտեսության  ցուցանիշների աշխուժացմանը զուգահեռ՝ օրինականորեն պետք է բարձրացնենք հարկային կարգապահությունը»,-ասաց նա:

Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ հնարավոր է եղել հաշվետու տարում նախատեսված ծախսերն իրականացնել պարտքեր չգոյացնելով:
  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ