04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որտե՞ղ են կենսաթոշակային բարեփոխումների փողերը.Արծվիկ Մինասյան

«Կառավարությունը չի կարողանում բացատրել, թե Հայաստանի տնտեսական զարգացմանն օգուտ տվել են արդյոք կենսաթոշակային բարեփոխումներից ստացված գումարները»,-այսօր ԱԺ հերթական նիստին  հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ 2014թ. պետբյուջեից մասնավոր ֆոնդերին հատկացվել է 10 մլրդ դրամ (որպես քաղաքացիների կենսաթոշակային վճարների համաֆինանսավորում)։

«Այդ գումարները ներդրվե՞լ են իրական սեկտորի մեջ։ Ոչ։ Հիմնական մասը պարտատոմսերի տեսքով ծախսվել է պետական պարտքի ներքին ֆինանսավորման վրա։ Կուտակային ֆոնդերի մասնակիցները դրանից ստանալու են 6-7 տոկոս։ Բյուջեի եկամուտը տալիս են մասնավոր սեկտորին, իսկ հետո գնում են այդ սեկտորից 13 տոկոսով պարտք են խնդրում։ Ո՞րն է տրամաբանությունը։ Դա ապացուցում է, որ իշխանությունները մտածում են միայն այսօրվա մասին։ Ռազմավարական մոտեցում չկա»,- հայտարարեց Մինասյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ