21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Սևանի իշխանի համար՝ գումար Գյուղատնտեսության նախարարությանը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ: Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան:

Մանրաձկան տնտեսությունում կիրականացվի կենսական ցիկլերի ամբողջական ապահովումը՝ մայրական վտառի կազմավորումը, շարունակական ապահովումը, զարգացումը, սելեկցիան, ձկնկիթի ստացումը, բեղմնավորումը և ինկուբացիան, թրթուրի և մանրաձկան աճեցումը, կենսունակ մանրաձկան տեղափոխումը Սևանա լիճ: Կենսացիկլի ամբողջական համակարգի ստեղծումը հնարավորություն կտա վերահսկել արտադրության բոլոր փուլերը՝ դրանով երաշխավորելով իշխանի էկոլոգիապես կայուն արտադրություն: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ