14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դուք արդեն անեծքի տակ եք, Ձեր երեխեքին էլ մի քաշեք …

Մեր գաղջ իրականությունում դժվար է գտնել երկրորդ այդ աստիճան ցինիկ ու նյարդայնացնող երևույք, քան մեր նախկին ու գործող պետպաշտոնյաների էլիտար հարսանիքներն են։ Սա բառիս բուն իմաստով խրախճանքներ են՝ ժանտախտի ժամանակ և ամեն նման էլիտար հարսանիքը ապտակ է՝ հասցված ժողովրդին։

Ասես լկտիաբար կանգնեն ու ասեն մեզ. հա, կովեր ջան, կթել ենք Ձեզ այսքան տարի, հիմա էլ էդ կթած փողերով մեր բալեքին ենք նոր կյանք ճամփում ու ջհանդամ, թե ձեր բալեքը կյանքում էդքան փող չեն տեսնի, ինչքան մենք ծախսում ենք մենակ սեղանների վրա դրվող ձկնկիթի վրա։

Մի քանի օր առաջ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Բաղմանյանի երեխու հարսանիքն էր, որը հեչից մի քանի հարյյուր հազար դոլար է արժեցել, էս քանի օրը մաքսայինի նախկին պետի երեխունն ա, որը էլի ոչնչով չի զիջելու …

Լավ, մի՞թե կարելի է այս աստիճան ծաղրել ու արհամարհել այն ժողովրդին, որից դու սերում ես։ Ախր լափելուն էլ ձև կա ու ամենավերջին հանցագործները, նույնիսկ սերիական մարդասպանները խղճի խայթ են ունենում, իսկ սրանց վեջն էլ չի՝ վզները հաստացնելուց զատ, կաշիներն էլ են հաստացրել այն աստիճան, որ էլ անգամ զրահաբաճկոն պետք չէ։

Մի քիչ համեստ մնացեք էլի, Ձեր տունը շինվի։ Դուք արդեն անեծքի տակ եք, Ձեր երեխեքին էլ մի քաշեք էդ անեծքների տակ։ 

Ներկայացրեցինք օգտատեր Գեղամ Ասլամազյանի մեկնաբանությունը` ֆեյսբուքյան հանրագրից: 

 
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ