15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ակտիվ և առողջ մարդկանց մոտ են ծագում առողջ գաղափարներ

Հունիսի 9-ին ամփոփվել է «Միջբուհական մարզական խաղեր 2015»  ծրագիրը։ Մեկ ամիս շարունակ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողներն ուժերը չափել են 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ (ֆուտզալ)։ Միջբուհական մարզական խաղերին մասնակցել է 14 բուհի մոտ 200 ուսանող։

Մարզական այս միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր խոսքում նշել է, որ այս տարիների ընթացքում պետական և ոչ պետական (այս պահին արդեն՝ հավատարմագրված և ոչ հավատարմագրված) բուհերի ուսանողական կառույցներն առաջընթաց են գրանցել։ Եվ ցանկալի է, պատկերավոր ասած, հավատարմագրման գործընթաց անցնեն նաև ուսանողական խորհուրդները, որպեսզի պարզ լինի, թե որ բուհի ուսանողական կառույցն է իրոք ուսանողական, որքանով են ուսանողները վստահում այս մարմնին։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ մարզական միջոցառումներն առողջ ապրելակերպի բաղկացուցիչ են, և դրանք խիստ անհրաժեշտ են թիմային աշխատանք ձևավորելու համար։

«Մեր հասարակությունն այսօր ակտիվ մարդկանց կարիք ունի, ակտիվ և առողջ մարդկանց մոտ են ծագում առողջ գաղափարներ։ Առողջության ամրապնդումն ու պահպանումը սկսում է հենց ձեր տարիքում, և դրա լավագույն միջոցը սպորտային միջոցառումներով ու որոշակի ակտիվությամբ ձեր օրը հագեցնելն է»,- նշեց Կարեն Ավագյանը։ 

Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի նախագահ Արմինե Բարսեղյանը տեղեկացրեց, որ միջբուհական մարզական խաղերը կազմակերպվել են երկրորդ տարին։ Ըստ նրա՝ ուսանողների պատրաստվածությունը և պայքարը մարզական խաղերին ոգևորիչ էր։ Նա հույս հայտնեց, որ խաղերի մասնակիցներն իրենց բուհերում կդառնան առողջ ապրելակերպ քարոզողներ, և յուրաքանչյուրն իր բուհում կկազմակերպի նման մրցաշարեր։

Միջոցառման ընթացքում հաղթող թիմերն ու ուսանող մարզիկներն արժանացան մրցանակների։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հեռ.՝ 010545802 (ներքին՝  16), 093517112

E-mail: [email protected]

http://heh.am/

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ