06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ նոր քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր  գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ պարզաբանում ենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել  սպանությունը բացահայտելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում հատուկ սուբյեկտ համարվող առանձին պաշտոնատար անձանց կողմից  իրենց լիազորությունները առերեւույթ չարաշահելու վերաբերյալ։  

Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում դեռեւս 2015 թվականի մարտի 27-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով։  Այն անջատվել է առանձին վարույթ եւ  ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ըստ  քննչական ենթակայության ուղարկելու համար։ 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ