30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մասնակցել է Շառլ Ազնավուրը

Հունիսի 4-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Մարսելի 9-10 քաղաքապետարանի («Սպտիակ տուն»` «Maison Blanche») շենքի ճակատային մասում ամրացված «1915-2015. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» մակագրությամբ պաստառի հանդիսավոր բացման արարողությունը:

Միջոցառմաը ներկա էին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ, պատգամավոր Գի Տեսիեն, Մարսելի 9-10 քաղաքապետարանի քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պերոն, Մարսելի 11-12 քաղաքապետարանի քաղաքապետ, պատգամավոր Վալերի Բուայեն, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառումը սկսվեց Մարսելի Համազգային դպրոցի երգչախմբի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգի կատարումով: Բանախոսներն իրենց ելույթներում կարևորեցին Հայոց ցեղասպանության ոգեկոչումը, 100-րդ տարելիցի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի և միջազգային հանրության համար` արժևորելով Շառլ Ազնավուրի` մեծ հայի և ֆրանսիացու մասնակցությունը և անգնահատելի նվիրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պերոն Շառլ Ազնավուրին շնորհեց Մարսելի 9-10 քաղաքապետարանի պատվավոր քաղաքացու հուշամեդալ: Այնուհետև տեղի ունեցավ «Սպիտակ տան» այգում տնկված 300-ամյա ձիթենու, որպես խաղաղության խորհրդանիշ, «100-րդ տարելիցի ձիթենի` Շառլ Ազնավուրի կողմից» մակագրությամբ ցուցանակի բացումը:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական մամուլում: Քաղաքապետարանում Հայաստանին նվիրված միջոցառումների շարքը կշարունակվի ևս 10 օր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ