01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Քոչարյանն իրեն գցված է զգում. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է.

«Մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը’ Երեւանի ավագանու ԲՀԿ անդամ Իրինա Քոչարյանը, պատրաստվում է պատգամավոր դառնալ: Տեղեկությունը ուշագրավ է նրանով, որ խոսվում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է իր քաղաքական ծրագրերում հույսը դնել իր հարազատներից ձեւավորվող թիմի վրա, քանի որ անցած քաղաքական զարգացումներում նրա համախոհներից շատերը ճամբարափոխ եղան:

Նմանօրինակ տեղեկատվությունը շատ ուշագրավ է օրեր առաջ աղմուկ հանած իրադարձության’ Աերժ Աարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի «համատեղ հայտնության» ֆոնին: Այդ ֆոնին, Ռոբերտ Քոչարյանի մասին նմանօրինակ տեղեկատվությունը կարծեք ինչ-որ առումով Քոչարյանի վերաբերմունքը լինի Ծառուկյանին առ այն, որ Ծսսռուկյանը եւս ճամբարափոխ է եղել եւ հանձնվել է Աերժ Աարգսյանին:

Ըստ էության, տարածված տեղեկատվությունը տեղեկատվություն է Քոչարյանի մենակ մնալու մասին՝ եզրակացությամբ, որ «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է կարգախոսով Հայաստանում իշխանության եկած մարդը այսօր կանգնել է «Իմ կուսակցությունը իմ հարազատներն են» կարգախոս հռչակելու անհրաժեշտության առաջ»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ