09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչպիսի ամառ է սպասվում. ջերմաստիճանը կհասնի 38 աստիճանի

Ամբողջ երկրագնդի վրա գլոբալ տաքացում է տեղի ունենում: Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց  ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նշեց, որ մեծացել են երկրի վրա ազդող վտանգավոր օդերևութաբանական երևույթները՝ թայֆունները, երաշտները: «Հայաստանում կատաստրոֆիկ փոփոխություներ չկան, բայց որոշակի փոփոխություններ կան: Հաճախ ականատես ենք լինում, որ գարնանը կամ ձմռանը ջերմաստիճանը 20-25 աստիճան է, բայց հաջորդ օրը ձյուն է գալիս:

Այս տարվա հունվարին տեսանք ջերմաստիճանի բարձրացում, ապա անկում, անցյալ տարի էլ մի քանի օրում ջերմաստիճանը մոտ տասը աստիճանով իջավ, ու ձյուն եկավ. այսինքն՝ կլիմայական էքստրենիումները մեծացել են»,-բացատրեց նա:

Ինչ վերաբերում է առաջիկա ամառվան, ապա բանախոսն ասաց, որ ջերմաստիճանն ու տեղումների քանակը նորմայի սահմաններում են կանխատեսվում, առանձին օրեր կլինեն ջերմաստիճանի բարձրացումներ՝ մինչև 38 աստիճան: «Չոր ամառ չի սպասվում»,-նկատեց նա:

Հունիսի վեցից հետո, Սուրենյանի խոսքով, ցիկլոնի ուժը կթեթևանա, սակայն տեղումները կշարունակվեն: Առաջիկա 5-7 օրերին ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ