05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանը ինչպես եղել, այնպես էլ մնում է

«Սա նշանակում է այն, որ Գագիկ Ծառուկյանն ինչպես եղել է, այնպես էլ մնում է քաղաքականության մեջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով վերջին օրերին մշտապես ակտիվացած ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանից:

Նշենք, որ վերջինս մասնակցել է կիրակի օրը Արտաշատում բացված եկեղեցու օծմանը, ապա հունիսի մեկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ «Հայրենիք» կինոթատրոնի բացմանը: Քաղաքագետը հիշեցրեց, որ փետրվարյանի իրադարձությունների ժամանակ նախագահն ասել էր, որ քաղաքականությունը կրկես չէ, և Գագիկ Ծառուկյանի նման մարդիկ պետք է զբաղվեն բարեգործությամբ, ձեռներեցությամբ, բայց ոչ քաղաքականությամբ: 

«Բայց այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը մնաց Ազգային ժողովի պատգամավոր, չնայած ինքն իրեն շատ պասիվ է պահում այնտեղ, բայց ինչ ուզում է լինի՝ ինքը131 պատգամավորներից է, իսկ պատգամավորը քաղաքական եզրույթ է, այսինքն՝ ինքը քաղաքական գործիչ է: Հիմա այլ բան է, թե իրեն ինչ են թույլ տվել: Երևի նախագահը թույլ է տվել, որ ինքը երևա իր կողքին: Նախագահը թույլ է տվել զբաղվել նաև թեթև քաղաքականությամբ՝ երևալ էկրաններին, ինչպես նաև մասնակցել մասսայական միջոցառումներին»,-նշեց Համբարյանը:

Վերջինիս խոսքով՝ այս ակտիվությունը համաձայնեցված է, և սա համաձայնեցված է ոչ միայն տեղի իշխանությունների հետ, այլև ՌԴ-ի հետ, որից մեծ կախվածություն ունի ՀՀ-ը: Նա հիշեցրեց նաև, որ ԲՀԿ-ն «Единая Россия»-ի գործընկերն էր ՀՀ-ում, կազմակերպում էր երիտասարդական ֆորումներ, ու Ծառուկյանի ռուսամետ քաղաքականությունն ակնհայտ էր:

«Մոսկվայի համապատասխան շրջանակներն ինքնըստինքյան երբևիցե Ծառուկյանին թույլ չէին տա անցնել պատմության գիրկը: Ես սպասում էի, բայց չէի սպասում, որ այսքան արագ տեղի կունենար սա»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ