05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու չի էժանանում գազը

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե ինչու հայտ չեն ներկայացնում Գազպրոմին, որ գազի գինը նվազեցնեն` հաշվի առնելով, որ սահմանին գազի գինը վաճառվում է այլևս ոչ թե 189, այլ 165 դոլարով:

 Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, թե իր մոտ կա պայմանագիր, որ սահմանի վրա գազի գինը 189 դոլար է: «Ես չունեմ այլ երկրորդ պայմանագիր: Ես չեմ կարող ասել 165-ի դեպքում, Գազպրոմ Արմենիայի և Գազպրոմ Էքսպորտի ստորագրված բովանդակությամբ պայմանագիր: Ես չունեմ նման պայմանագիր»,-ասաց նա: Արամ Մանուկյանը զարմացավ և հարցրեց, որ հայտարարությունից հետո, որ 189-ից դարձել է 165 դրամ, ՀԾԿՀ-ն ինչու չի փորձել պարզել, թե ինչու իրավական գործընթաց չկա: «Փորձե՞լ եք ճշտել նման բան կա, թե չէ, փաստաթուղթ եղել է, թե չէ, թե հայտարարություն է միայն եղել»,-հարցրեց նա:

Նազարյանը նշեց, թե իջեցման շուրջ գնում են որոշակի բանակցություններ, թղթային մանրամասներ կան, որոնք դեռևս օրգանիզմացված չեն: «Բայց մեզ մոտ պաշտոնական փաստաթուղթ չկա, որ սահմանին ավելի էժան են ստանում»,-պատասխանեց Նազարյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ