28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեկ տարում՝ 100 հազար դոլար

Ազգային ժողովում լրագրողները Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունից հետաքրքրվեցին, թե ինչպես է պետական պաշտոնյային հաջողվել շուրջ 100 հազար դոլար մեկ տարում կուտակել՝ ըստ երկուտների հայտարարագրի: Նշենք, որ Արամ Հարությունյանը նախորդ տարի, երբ Կոտայքի մարզպետ էր, հայտարարագրել է եկամուտները, որոնք տարվա սկզբին եղել են 796 800 հազար դոլար և մեկ տարվա ընթացքում կազմել արդեն 913 հազար դոլար: Հարությունյանը նշեց, որ եթե մի մասը կարդացել են, մյուս մասն էլ պետք է կարդան:

«Պետք է կարդայիք, եթե կարդայիք, կտեսնեիք, որ ուղղակի բանկի փոխառություն է: Իմ միջոցները բանկում ավանդ են եղել, ու միջոցներն ավելացել են, որևէ գործունեություն չեմ ծավալել»,-նշեց նա: Իսկ թե որտեղից պետական պաշտոնյաին այդքան դրմանական միջոցներ, նշեց, թե ինքը բիզնեսից է տեղափոխվել պետական պաշտոնի: «Եթե դուք վերցնեք հաշվետվությունները, կգնաք, կհասնեք մինչև 2000թիվ, 99 թիվ, 98, 95, 94 թիվ, կտեսնեք, թե ես ինչ գործունեություն եմ ծավալել բիզնես ոլորոտում և այդ ժամանակներից եղել է, 15 և ավելի տարիներից»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե հաջող գործարար է եղել, Արամ Հարությունյանը նշեց, թե չէր ասի. «Եթե հաջողակ լինեի, ավելի շատ եկումտներ կունենայի: Նորմալ աշխատել եմ, անհանգիստ վարքագիծ չեմ դրսևորել բիզնես ոլորտում, որովհետև եթե բիզնես ոլոտում բիզնես վարքագիծ դրսևորելը լավ բան չի, եթե ունես անհանգիստ վարքագիծ , բիզնեսով չես զբաղվում»: Լրագրողները նաև հարցրին, թե ինչով է պայմանավորում պաշտոնի ասիճանաբար իջեցումը՝ Բնապահպանության նախարար, Կոտայքի մարզպետ, ապա Ջրային կոմիտեի նախագահ և արդյոք դա չի հուշում, որ կառավարությունը նրա աշխատաքից դժգոհ է: Արամ Հարությունյանը նշեց, թե վատ է զգում նման հարցերից, քանի որ այդպիսին չի: «Երբ ես գնացի Կոտայքի մարզպետ, ասաց՝, ես այս պաշտոնը ստանձնում եմ պատասխանատվությամբ և նվիրումով»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ